Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիայի ընտրանուն

22:00, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիայի ընտրանուն

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց՝ 1։3 հաշվով։

Հանդիպման 11-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հանդիպման 28-րդ րոպեին Իտալիայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Անդրեա Բելոտտին։

Առաջին խաղակեսի վերջին` 45-րդ րոպեին, Ալեքսանդր Կարապետյանը հեռացվեց խաղադաշտից՝ երկու դեղին քարտ ստանալով։

Հանդիպման 77-րդ րոպեին Իտալիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, իսկ 3 րոպե անց Անդրեա Բելոտտին խփեց թիմի 3-րդ գոլը՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։

4512 | 1
Facebook