Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն». Դանիել Իոաննիսյան

18:30, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
«Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մեքենաների ներմուծելիս ԱԱՀ-ն հանելու մասով.

1. Փաստորեն, հունվարի 1-ից ԵԱՏՄ ընդհանուր (բաշխվող) բյուջեին քաղաքացիները պետք է ավելի շատ մուծեն (մաքսատուրքի տեսքով), բայց դա կկոմպենսացվի Հայաստանի բյուջե մուտքագրվող հարկերի (ԱԱՀ-ի) նվազեցմամբ:

2. Սա որևէ կերպ չի թեթևացնի այն մարդկանց կյանքը, ովքեր պարտքով-վարկով հազիվ մի 3-5 հազար դոլար են հավաքում՝ մի հին մեքենա առնելու համար: Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն:

3. Պետությունը պետք է լինի կանխատեսելի քաղաքացիների ու բիզնեսի համար: Չի կարելի մի տարով հարկային ռեժիմ սահմանել ու ասել, թե բա «մի տարուց տենանք»:

4. Էլեկտրական շարժիչով մեքենաներն այլևս չեն ունենա հարկման ռեժիմի առավելություն, ինչը չեզոքացնում է էլեկտրամեքենաներ գնելու՝ կառավարության կողմից նախկինում (ԱԱՀ-ից ազատման տեսքով) ստեղծված լրացուցիչ մոտիվացիան»:

11507 | 0
Facebook