Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. ինչ է այն նախատեսում. «Ժամանակ»

09:50, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. ինչ է այն նախատեսում. «Ժամանակ»

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին:

Մինչև թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն, հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

4875 | 0
Facebook