Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Յուրի Իվանյանի հեռախոսը կառգրավվի, բոլոր ինֆորմացիաները կստուգվեն. «Հրապարակ»

09:55, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Յուրի Իվանյանի հեռախոսը կառգրավվի, բոլոր ինֆորմացիաները կստուգվեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին և սխալ եզրակացության է հանգել։

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարևում։

Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3874 | 0
Facebook