Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԳՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատիրոջ նկատմամբ

16:50, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
ՆԳՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատիրոջ նկատմամբ

ՌԴ ՆԳՆ քննիչները լրացուցիչ հետաքննություն են սկսել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին ղեկավար Դանիիլ Խաչատուրովի դեմ։ Քննիչները ստուգում են նրա կողմից կատարված գործարքները մինչև «Открытие» բանկին ընկերությունը փոխանցելու գործարքի կնքումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական բաժնի քննիչները հետաքննություն են սկսել «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատեր Դանիիլ Խաչատուրովի նկատմամբ: Ներկայումս ստուգվում են կողմից հաստատված գործարքները, որոնք կնքվել են նախքան բանկի հետ վերակազմավորումը:
     2017-ին Դանիիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախ»-ի կառավարումը փոխանցեց «Открытие» բանկին:

4703 | 0
Facebook