Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթամբաևի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել

15:55, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Աթամբաևի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին երկու նոր մեղադրանք է առաջադրվել՝ Կոյ-Տաշ գյուղում իր առանձնատան հետ կապված: Այս մասին Kaktus Media-ին հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
     Փաստաբանի խոսքով՝ մի մեղադրանքը կապված է հողամասի ապօրինի ձեռքբերման հետ, իսկ երկրորդը՝ Կոյ-Տաշում հողամասի ապօրինի վարձակալության տրման հետ: «Պարզապես գործը բաժանվել է երկու վարույթի և վերջ»,-մեկնաբանել է Սլեսարևը:

4084 | 0
Facebook