Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

15:45, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչներն ստացել են դատարանի թույլտվությունը, որը նրանց հնարավորություն է տալիս ստի դետեկտորի միջոցով հարցաքննել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովային:
     Ըստ նրա` բացի դատարանի թույլտվությունը, հարցաքննության համար հարկավոր է նաև Պորոշենկոյի համաձայնությունը։ Ավելի վաղ, Պորոշենկոն համաձայնել է ստի դետեկտորի միջոցով հարցաքննվել միայն «Прямой» հեռուստաալիքի ուղիղ եթերով, քանի որ չի վստահում Պետական անվտանգության հանձնաժողովին: Ըստ հանձնաժողովի՝ ստի դետեկտորի կիրառմամբ հարցաքննությունը կարելի է անցկացնել միայն քննիչի աշխատասենյակում՝ պահպանելով քննության գաղտնիքը: Հարցաքննությունն ուղիղ եթերով, ինչպես առաջարկում էր Պորոշենկոն, բացառվում է, ասել է Իվանովան։

3978 | 0
Facebook