Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հրաժարվում է լիցքավորել իրանական ինքնաթիռները․ ԶԼՄ-ներ

20:30, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Թուրքիան հրաժարվում է լիցքավորել իրանական ինքնաթիռները․ ԶԼՄ-ներ

Ըստ արաբական «Աշ Շարք ալ Աٳսաթե» թերթի հաղորդման՝ Թուրքիան հրաժարվում է լիցքավորել իրանական օդանավերը, ինչը հաստատում է այն լուրերը, թե Անկարան խրախուսում է Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները:

«IranAir»-ը բանակցություններ է վարում Անկարայի հետ, երբ թուրքական որոշ օդանավակայաններ հրաժարվեցին լիցքավորել ընկերության ինքնաթիռները։ Այս մասին հաղորդել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Թուրաջ Զանգանեն:
     Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Գանձապետարանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցներ կկիրառի այն ավիաընկերությունների դեմ, որոնք կհամագործակցեն իրանական ավիաընկերությունների հետ:
     Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են Թուրքիայի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների կատարմանը, քանի որ վերջին տարիներին թուրքական կողմը անտեսում էր այդ որոշումները:

4458 | 0
Facebook