Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քրեական գործ հարուցվե՞լ է, քննություն իրականացվե՞լ է». Արթուր Սաքունց

10:05, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
«Քրեական գործ հարուցվե՞լ է, քննություն իրականացվե՞լ է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին այս հարցի վերաբերյալ հստակ հարց բարձրացվեց քրեական գործ հարուցելու և պետական փաստաթղթերը ոչնչացնելու կամ գողանալու փաստով: Քրեական գործ հարուցվե՞լ է, քննություն իրականացվե՞լ է, հետաքրքիր է: Քանի որ, եթե փաստաթղթերի մեծ մասը վերաբերել են Մարտի 1-ին, ապա գործ ունենք հենց Մարտի 1-ի հանցագործությունների ապացույցների ոչնչացման փաստի հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Իսկ մյուս փաստաթղթերը, հավանաբար, վերաբերել են պետական անվտանգությանը, որոնց կորուստը չի կարող չվնասել պետական անվտանգությանը և, հետևաբար, նույնպես քրերորեն հետապնդվող արարքի հետ գործ ունենք»:

3874 | 0
Facebook