Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապը հայ օպերային երգչուհուն Թուրինյան պատանքի պատառ է նվիրել

10:55, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Հռոմի պապը հայ օպերային երգչուհուն Թուրինյան պատանքի պատառ է նվիրել

Մեծ եկեղեցական քաղաքականության աշխարհում երկու սենսացիան լուրով սկսվեց Մոսկվայի Բոլշոյի մենակատար Սվետլանա Կասյանին ծննդյան 35-ամյակը։ Երգչուհին հիմնականում հանդես է գալիս Իտալիայում և եվրոպական այլ երկրներում:
     Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել, հայտնում է «Новая Газета»-ն:
     Օպերային երգչուհին իր ծննդյան օրը նշել է Հռոմի պապի ընկերակցությամբ Վատիկանի Սբ Մարֆայի տանը: Որտեղ մինչ օրս համեստ ապրում է Ֆրանցիսկոս Առաջինը՝ չցանկանալով տեղափոխվել պաշտոնական պալատ:
     Սվետլանա Կասյանը իր հերթին Հռոմի պապին հրավիրեց այցելել Տագանկայում գտնվող իր բնակարան, որը նայում է Սբ. Մարտին Խոստովանողի եկեղեցուն։
     Հռոմի պապը, ով երբեք պաշտոնական հրավեր չի ստացել Ռուսաստան այցելելու համար թե՛ Պուտինից, թե՛ Կիրիլ Պատրիարքից, հույս է հայտնել, որ որպես մասնավոր անձ կարող է այցելել Տագանկա:
     Բացելով պապական նվերը՝ պրիման ասաց, որ «գիտակցում է» իր առաքելությունը և խոստացել է Մոսկվայում մատուռ կառուցել սրբության համար: Սակայն, մատուռը չի պատկանի Մոսկովյան պատրիարքությանը կամ այլ եկեղեցական իրավասության, այլ բաց կլինի բոլոր ուղղությունների քրիստոնյաների համար:

5858 | 0
Facebook