Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդ­րական նախագիծը դեռ տանում-բերում են. «Ժողովուրդ»

09:35, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
«Օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդ­րական նախագիծը դեռ տանում-բերում են. «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդ­րական նախագիծը տանում-բերում են, և դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ և հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադա­տության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարևորում հանցավոր տարրերի դեմ պայքարը։ Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, և կր­կին նորից ենք ուղարկել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4358 | 0
Facebook