Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզ հայրենասիրության ձև կարող է լինել Հայաստանը ճանաչելը». նախագահը՝ Լոռիում

14:50, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Պարզ հայրենասիրության ձև կարող է լինել Հայաստանը ճանաչելը». նախագահը՝ Լոռիում

Վերջին երկու օրերին Լոռու մարզում գտվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տպավորված է մարզի բնությամբ, պատմամշակութային վայրերով:

Նրա խոսքով՝ չկա ավելի հաճելի ժամանցի ձև, քան Հայաստանի մարզերում շրջելն ու մաքուր օդ շնչելը, բնության գրկում հանգստանալը:

«Շաբաթ, կիրակի կարո՞ղ ես ավելի լավ ժամանակ անցկացնել, քան վայելել Դսեղի հանգիստը: Գիշերն անցկացնել բարեկամների հետ՝ զրուցելով պոեզիայից և գիտությունից: Ավելի լավ ժամանակ կարո՞ղ ես անցկացնել, քան ճաշել Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի եղբոր ընտանիքի հետ»,- ասում է Սարգսյանը:

Նախագահը նշում է, որ Լոռիում տուրիզմի զարգացման մեծ տեսլական կա: Ոլորտը զարգացնելու համար, սակայն, միայն ֆինանսավորում չէ պետք, այլ, նախագահի խոսքով, հաճախ միայն ցանկությունն էլ բավարար է:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ պարզ հայրենասիրության ձև կարող է լինել Հայաստանը ճանաչելը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

3261 | 0
Facebook