Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան. նիստը չկայացավ

12:45, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան. նիստը չկայացավ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը չկայացավ, քանի որ Մ. Գրիգորյանը չէր ներկայացել նիստին:

Այդ մասին դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից գրություն էր ստացել, որ Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով:

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 23-ին:

| | |
1757 | 0
Facebook
COMMENT.am