Բարենցի ծովում ՌԴ Ռազմածովային ուժերի սուզանավի պատահարի պատճառը կուտակիչային հատվածամասում բռնկված հրդեհն է եղել․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վ.Պուտինին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ըստ նախարարի՝ սուզանավը վերականգնման ենթակա է:
«Այս դեպքում սուզանավի վերականգնումը ոչ թե հնարավոր է, այլ պարտադիր»,- նշել է Ս.Շոյգուն:
Ըստ նրա՝ այժմ որոշակիացվում է, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Նախարարն ասել է նաև, որ սուզանավի միջուկային էներգետիկ սարքն ամբողջությամբ վնասազերծվել է և արդեն սարքին վիճակում է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին․ պատահարից զոհվել էր 14 ծովային:
Նրանց լուսանկարներն արդեն հրապարակվել են:
Ավելի ուշ ՌՈՅԹԵՐՍ-ը հաղորդել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է, որ խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է: