Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զուրաբիշվիլին պատասխանել է Պուտինին

12:35, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
Զուրաբիշվիլին պատասխանել է Պուտինին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկանում է պահպանել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը, այս մասին հաղորդում է Euronews-ը:

Նա սխալ է որակել Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը վերաբերում է ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումներն արգելելուն: «Զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան մեզ մոտ գալու, որովհետև նրանք պաշտում են Վրաստանը: Քաղաքականությունը չպետք է ազդի այդ հոսքի վրա»,- հավելել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է տրանզիտային չվերթ` Երևանի միջոցով:

30654 | 0
Facebook