Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

01:15, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել:
     Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:
     2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն»:

2963 | 0
Facebook