Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

20:20, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
«Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

«Ադեկվադ» ՀԿ-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել: Այս մասին հայտատարություն է տարածվել ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում. «2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»,-գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անդամներն այսօր հրավիրվել են Գորիսի ոստիկանություն:

4999 | 1
Facebook