Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Օտար լեզվի միասնական քննությունը

09:45, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Մեկնարկել է Օտար լեզվի միասնական քննությունը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 14-ին մեկնարկել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը:

Հանրապետության 30 քննակենտրոնում անգլերեն հանձնելու է 4524 շրջանավարտ-դիմորդ: 123 հոգի գերմաներեն է հանձնելու 11 քննական կենտրոնում, իսկ 85-ը՝ ֆրանսերեն 9 քննական կենտրոնում: Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էլ 2 շրջանավարտ-դիմորդ պարսկերեն է հանձնելու: Մայրաքաղաքում զբաղված են լինելու բոլոր քննական կենտրոնները՝ թիվ 11 հիմնական դպրոցում 120 հոգի անգլերեն, 17-ը՝ գերմաներեն և 39-ը ֆրանսերեն են հանձնելու, մնացած քննական կենտրոններում միայն անգլերենի քննություն է: Թիվ 118 ավագ, թիվ 14 հիմնական, թիվ 170 ավագ և թիվ 29 ավագ դպրոցներում 180-ական շրջանավարտ -դիմորդ է, թիվ 189 ավագ դպրոցում 240 հոգին են, թիվ 195 ավագում՝ 198, թիվ 190, 46 և 62 ավագ դպրոցներըու 200-ական շրջանավարտ-դիմորդ է: Արդյունքները փակցվելու են հունիսի 19-ին, իսկ մինչ այդ քննության ավարտից 1-1,5 ժամ հետո թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի atc.am կայքում, և պատասխանի ձևաթղթի քսերոպատճենն ն իր հետ քննասրահից տարած դիմորդը կարող է ինքն էլ հաշվել իր միավորներն ու իմանալ գնահատականը:

4979 | 0
Facebook