Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Լուիզիանա նահանգն աբորտն արգելող օրենք է ընդունել

23:55, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
ԱՄՆ Լուիզիանա նահանգն աբորտն արգելող օրենք է ընդունել

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ընդունվել է 6 շաբաթականից հետո հղիությունն ընդհատելն արգելող օրենք. այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Օրինագծին կողմ քվեարկել է 79 սենատոր, իսկ դեմ՝ 29-ը:

Իրավապաշտպանները հայտարարել են, որ մի շարք կանայք այդ ժամանակահատվածում դեռ չեն կարող հասկանալ, որ հղի են:

Ավելի վաղ, Ջորջիայի, Կենտուկիի, Միսիսիպիի և Օհայոյի նահանգները նմանօրինակ օրենքներ են ընդունել: Միսիսիպիի նահանգում օրինագիծը նույնն է, բայց այստեղ աբորտի արգելքը սահմանված է 8 շաբաթական հղիության համար: Ալաբամայի նահանգում, առհասարակ, արգելված է աբորտը՝ անգամ բռնաբարության և արյունապղծության դեպքերում:

6656 | 0
Facebook