Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին դիմել է Ռադայի պատգամավորներին

16:20, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
Զելենսկին դիմել է Ռադայի պատգամավորներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է պատգամավորներին՝ կոչ անելով քվեարկել բարեփախումների օրինագծերի օգտին, այս մասին հաղորդում է УНИАН-ը:

«Չնայած ձեր գործունեությունը գրեթե ամբողջությամբ խաթարել է Գերագույն ռադայի լեգիտիմությունը, դուք հնարավորություն ունեք գոնե մի փոքր վերականգնել հանրության մոտ ձեր վստահությունը: Դրա համար մնում է միայն քվեարկել այն բարեփոխումների օրինագծերի օգտին, որոնց վրա աշխատել են ուկրաինացի ու արևմտյան փորձագետները: Դրանք տարիներ շարունակ անտեսված են եղել՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց սպասել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ երկիրը»,- ընդգծել է Զելենսկին:

Բացի այդ, Զելենսկին Ռադայի պատգամավորներին հորդորել է օրինագծերի վրա «կոռուպցիոն ելքերով» ազդելու փորձ չանել:

Հիշեցնենք, որ Զելենսկին մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը հայտարարել էր Գերագույն ռադայի լուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, ինչպես նաև կոչ էր արել գործող կառավարությանը հրաժարական տալ: Զելենսկու հայտարարությունից մի քանի ժամ անց Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը ներկայացրել էր հրաժարականի դիմումը: Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին:

4166 | 0
Facebook