Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ անհաջող է եղել. «Հրապարակ»

09:15, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ անհաջող է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որևէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն այն Բոլթոնը, ով Երևանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի և համայնքային կառույցների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4545 | 0
Facebook