Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի առաջնության հանդիպումները կսպասարկեն արտերկրի մրցավարները

19:05, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Հայաստանի առաջնության հանդիպումները կսպասարկեն արտերկրի մրցավարները

Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
     Մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպումը նախատեսված է նախավերջին՝ 35-րդ տուրի խաղացանկում: Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար:

Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ. մանրամասները՝ շուտով:

2415 | 0
Facebook