Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Բերման են ենթարկվել «Ադեկվադ»-ի անդամները

21:00, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Բերման են ենթարկվել «Ադեկվադ»-ի անդամները

«Մեզ բերման են ենթարկում, որովհետև ինչ-որ անոնիմ ահազանգ ա եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ոստիկանները, անդամներին բերման ենթարկելիս, պարզաբանել են, որ իրենց է դիմել քաղաքացի, ով մատնանշել է «Ադեկվադ»-ի ադամներին՝ պարզաբանելով, որ նրանք խախտել են հասարակական կարգը:

Նշենք, որ խմբի անդամները ցանկանում էին հանդիպել Եվրոպական Միության արտակարգ և լիզազոր դեսպան, ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին:

Խումբը նաև ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել տեղի ունցած միջադեպի առնչությամբ:

Ներկայացնում ենք այն ստորև.

«Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Համերգի կազմակերպիչներն, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։

Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ՝ խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները»:

| | |
14204 | 0
Facebook