Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն`«կրկնվել» բայով կազմված արտահայտությունների մասին

17:45, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Լեզվի կոմիտեն`«կրկնվել» բայով կազմված արտահայտությունների մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Նման կրկնություն հարկավոր չէ. «Որպեսզի չկրկնվեմ...», «Չկրկնվելու համար...», «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...». ԿՐԿՆՎԵԼ բայով կազմված այս և նման արտահայտություններով լի է մեր եթերային խոսքը: Օտար լեզվից պատճենված նման կառույցներն օրեցօր նոր «տարածքներ» են գրավում: Անգամ կարելի է հանդիպել գրավոր խոսքում: Եվ որպեսզի այս սխալն այլևս չկրկնվի, մեկ անգամ և ընդմիշտ հիշեք. ոչ թե՝ «Որպեսզի չկրկնվեմ...», այլ՝ «Որպեսզի ՉԿՐԿՆԵՄ...», ոչ թե՝ «Չկրկնվելու համար...», այլ «ՉԿՐԿՆԵԼՈՒ համար», ոչ թե՝ «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...», այլ՝ «Միտքս ԿԿՐԿՆԵՄ, եթե ասեմ...» և այլն: Մի՛ կրկնՎեք, այլ ԿՐԿՆԵ՛Ք»:

3438 | 0
Facebook