Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԿԳՆ-ն՝ առաջին դասարանցիների ծնողների ռմբակոծման տակ. «Հրապարակ»

09:35, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
ԿԳՆ-ն՝ առաջին դասարանցիների ծնողների ռմբակոծման տակ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։ Այն սկսվել է առավոտյան ժամը 9-ին, և համակարգը ներդրած ԿՏԱԿ-ը՝ կրթական տեխնոլոգիաների ինստիտուտը, ու կրթության նախարարությունը հայտնվել են ծնողների ռմբակոծման տակ, որովհետև համակարգը հարթ չի գործել՝ խափանումներ են եղել և մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է գնացել։

Այդ դպրոցներում հաշված րոպեների ընթացքում առաջին դասարանցիների անհրաժեշտ քանակը հերթագրվել է, ուշացողները ստիպված են լինելու ընտրել այլ դպրոցներ։ Մենք տեղեկացանք, որ ավանդական «պրեստիժ» դպրոցների կողքին՝ Պուշկին, Չեխով, Նիկոլ Աղբալյան, կան նաև այլ դպրոցներ, որտեղ արդեն տեղ չկա՝ Երևանի թիվ 130, 171, Շանթի անվան, Աբովյան քաղաքի թիվ 2, թվով 20 դպրոց։ Մասնագետները կարծում են, որ ամենաճիշտ համակարգը սովետականն էր՝ տվյալ դպրոցին կցագրված տարածքով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4831 | 0
Facebook