Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կաթողիկոսը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը

00:55, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Կաթողիկոսը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացրել 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

2066 | 0
Facebook