Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը

19:55, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը

Արդեն մեկ ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:

Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշել է, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն:

Բնակիչների հետ հանդիպման նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով տեղեկացրել է, որ խնդրին թեʹ քաղաքապետարանը, թեʹ ճանապարհային ոստիկանությունը տեղյակ են, իրենք ուսումնասիրել են խնդիրը, և 2-3 ամսում հարցը կարգավորվելու է հօգուտ բնակիչների:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

11579 | 0
Facebook