Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի»․ Էդմոն Մարուքյան

13:10, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի»․ Էդմոն Մարուքյան

«Ես ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որ հանրային ակնկալիք է ձևավորում Սերժ Սարգսյանի ապագա ելույթի վերաբերյալ։ Էդ որ անում եք՝ ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՞ ում։ Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել բան չի խոսացել, 10 տարին անցել ա, թողել-գնացել է, հիմա ինչ-որ ուժեղ հետաքրքրություն կա՞, թե ինչ ա ասելու»,- այսօր լրագորղների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի ակտիվանալու վերաբերյալ լուրերին, վրդովվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի, ի՞նչ եք գնում հարցնում, կամ ո՞ւր կարա հետ գա․․․ Աշխարհում ոչ մի ուժ, հեղափոխությունից հետո, չի կարողացել հետ գալ ու չի կարող, մոռացե՛ք էդ մարդկանց։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որ հրաժարական էր տվել, 10 տարի չէր խոսացել։ Հազիվ մարդիկ մոռացել են, հիմա էլ՝ հանրային ակնկալիք եք ձևավորում, թե ի՜նչ պիտի խոսա Սերժ Սարգսյանը։ Ատելությո՞ւն եք գրգռում, չեմ հասկանում։ Մի ուժ, որ քաղաքական մեծամասնություն է ունեցել, հետո բալերը չի կարողացել հաղթահարել, էդ ուժն ի՞նչ պիտի խոսա»,- շարունակեց Մարուքյանը՝ զարմանք հայտնելով, որ լրագրողները փորձ են անում իշխանությունից հեռացած քաղաքական գործիչներից հարցազրույցներ վերցնել։

«Ես ուղղակի ապշած եմ՝ էդ մարդկանց որտեղի՞ց եք դուք գնում-գտնում։ Ի՞նչ պետք է ասեն․ այն, որ քաղաքի կենտրոնում մանկապարտեզներ ենք ունեցել, որտեղ երեխաները հերթի մեջ են եղե՞լ, թե՞, որ ՊՆ նախարար ենք ունեցել, որը Ռուսաստանի քաղաքացիություն է ունեցել»։

3891 | 1
Facebook