Ֆրանսիայում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ անց է կացվել համազգային հիշատակի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված: Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պսակ է դրել ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որը տեղադրված է Սենայի աջ ափին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին հայտարարել էր, որ ապրիլի 24-ն այսուհետ կնշվի որպես Հայոց ցեղասպանության օր՝ այդպիսով կատարելով իր նախընտրական խոստումը՝ տրված հայկական խոշոր համայնքին, գրում է գերմանական DW-ն:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ֆրանսիան առաջիններից մեկն էր եվրոպական խոշոր տերություններից, որ ընդունել է որպես Ցեղասպանություն 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները, որոնց հետևանքով կոտորվել է մինչև 1,5 միլիոն հայ:
DW-ն նաև հիշեցնում է, որ հետևելով Ֆրանսիայի օրինակին, 2016-ի հունիսին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչը դիվանագիտական խորը ճգնաժամ էր առաջացրել ԳԴՀ-ի և Թուրքիայի միջև:
Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ էր արձագանքել Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունը համազգային հիշատակի օր ճանաչելուն: Նա հիշեցրել էր, որ Ֆրանսիայի անցյալը ևս արյունոտ է՝ մատնանշելով Ռուանդայի ցեղասպանությունում և Ալժիրի զանգվածային կոտորածներում Ֆրանսիայի կրող պատասխանատվության մասին: