Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանական դաշտի բանսարկուն տարիներ առաջ կարողացավ կեղտոտ խաղերում ներգրավել Լևոն Հայրապետյանին». Ստյոպա Սաֆարյան

23:05, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Քոչարյանական դաշտի բանսարկուն տարիներ առաջ կարողացավ կեղտոտ խաղերում ներգրավել Լևոն Հայրապետյանին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրան ճանաչողներիս մեծագույն սխալն է եղել, որ իմանալով յուր բուռն արկածները՝ անցած տարիներին զահլա չենք դրել՝ հանրությանը ներկայացնելու իրական կերպարը: Ու սա հազար հատ մեռելածին «լոբբիստական» կազմակերպություններ ու «բիզնես» հոլդինգներ է ստեղծել՝ թակարդը գցելով միամիտներին, աջուձախ ներկայացել որպես Սլովակիայում ՀՀ դեսպան, իրեն վերագրել ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքի արդյունքները (ինքնաթիռների ձեռքբերում, Ցեղասպանության բանաձևի ճանաչում Սլովակիայում և այլն), տեղի աղբյուրները, հակառակը` պատմում եմ, որ սրա ցինիկ պահվածքի պատճառով հակառակորդը կարողացել է քանիցս վիժեցնել դրանք:

Ու հիմա, երբ ոչ միան Հայաստանի հին, այլ նաև նոր իշխանությունները բացահայտել են, որ Նաիրիտը «փրկող»-ի գրպանը ծակ է ու հերթական աֆյորայով փորձում էր ռասկուլաչիտ անել Նաիրիտը, երբ ՀՀ կառավարության ներկայացուցիչը մանրամասն պատմեց, թե ինչ են ցույց տվել սրա «հոլդինգի» աուդիտի թղթերը, որոնց տակ կոպեկ չկա, երբ դիմակազերծվեց, փրփուրը բերանն է առել ու հիշել, թե 2000 քանի թվին ազիկները իր մասին նյութ են տպել, Հայաստանի ԱԳ նախարարությունը այն արտատպել ու տարածել է, ու որպեսզի զուգահեռ տանի ազիկների և իրեն դիմակազերծողների միջև, հանկարծ հիշել է, որ Լոնդոնի թանգարանում ինչ-որ սրահի անուն ճիշտ չէ, որ 2000-ականների կեսերին Նախիջևանի Հին Ջուղա քաղաքում ադրբեջանցիները հայկական խաչքարեր ու մշակութային ժառանգություն են ոչնչացրել, հանրային ուշադրությունը իր արկածներից շեղելու համար սկսել է լոնդոններ ու չգիտեմ որտեղ նամակներ գրել, իբր հայկական լոբբիզմով է զբաղված:

Ու պարզվում է, որ իր կեղտերը բացելու համար փորձում է ատամ կրճտացնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նման փորձառու դիվանագետի վրա, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի վրա, ով հանրորեն ներկայացրել է ավանտյուրայի փորձի պատմությունը, այժմ էլ շանտաժ է անում Նիկոլ Փաշինյանին, որ եթե նամակիս չպատասխանես, քեզ խայտառակ կանեմ հայկական սփյուռքում:

Դա արդյունք է այն բանի, որ ԱԱԾ-ն սրա թևերը չոլորեց հերթական ավանտյուրայի ժամանակ, որը, կպնդեմ, ոտնձգության փորձ էր Նաիրիտի մնացորդների հանդեպ: Քանի որ անցած տասնամյակներում խեղճ Նաիրիտի վրա շատերն էին ոտքերը մաքրել, շատերն էին թալանել: Այս մերօրյա կորեյկոյին էլ թվաց, թե ինքն էլ կարող է դա անել ու մաս-մաս գողոն դարձնել Նաիրիտի հսկայից մնացած տեխնոլոգիական թանկ սարքավորումները: Այլապես բացատրություն չունի, թե ինչպե՞ս էր Նաիրիտի նման ահռելի ու հարյուրմիլիոնավոր դոլարների ներդրում պահանջող հսկան աշխատեցնելու գրպանը ծակ, իսկ ստեղծած «հոլդինգում» շրջանառու միջոց չունեցող մեկը, որի «ընկերությունները» գրանցված են կասկածելի կամ փոխկապակցված անձանց վրա ու գոյություն չունեցող հասցեներում, ինչպես լրագրողական հետաքննություններն են ցույց տվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռու պահեք կորեյկոներից, փանջունիներից ու Քոչարյանի սիլիկոնյան դոշերի ցանկացած արկածախնդիրներից: Ակնհայտորեն սիլիկոնյան դոշերի Էլիզա Սիմոնյան-Աշոտ Գրիգորյանները կատաղած են բոլոր նրանց վրա, ում հավանաբար կասկածում են իր արկածախնդիր կենսագրության ու էության մասին Փաշինյանի թիմին զգուշացնելու մեջ՝ կլինի դա Զոհրաբ Մնացականյանը, Սլովակիայում ու Չեխիայում ՀՀ դեսպանը, թե անգամ ԵՏՄ գլխավոր քարտուղար Տիգրան Սարգսյանը:

Հ.Գ. Ի դեպ, պատահական չէ, որ սույնը եղել ու մնում է Քոչարյանի երկրպագուն, ռուսահայ իմպերիալիմի ծաղր, ով թքած ունի Հայաստանի անկախության վրա, Աղվան Հովսեփյանի (ում տղան Չեխիայում ունեցվածք ձեռք բերեց) մութ գործերի ընկերը: Ու թե ինչպես քոչարյանական դաշտի բանսարկուն տարիներ առաջ կարողացավ կեղտոտ խաղերում ներգրավել արցախցի հայրենասեր Լևոն Հայրապետյանին, ով դարձավ ռուսական օլիգարխիկ խաղերի զոհը, մեռավ բանտում ու նրա համար ոչինչ չարեց հենց կորեյկոյի տերը՝ նույն Սիստեմայի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը, ով իր համար Հայաստանի դեմ մի ողջ Կրեմլ է ոտքի հանել, իսկ Լևոն Հայրապետյանի համար լռեց ու չգործեց... Ափսոս, որ այս ամենը քննողը չկա, այլապես կորեյկոն էլ կլիներ թախտաբիթիների կողքին»:

5071 | 0
Facebook