Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակ տոնեց

14:15, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակ տոնեց

Հունաստանում շարունակվող աշխարհի վետերանների թիմային առաջնությունում երեկ տեղի ունեցավ 3-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իսրայելի ուժեղ հավաքականը: Մրցախաղում մեր հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը և Արշակ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչների մեղքով պարտիաների առցանց ցուցադրման մեջ եղել էին տեխնիկական թերություններ և մրցախաղի արդյունքը առցանց համակարգում արտատպվել էր սխալ:
     3-րդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականները: Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

2143 | 0
Facebook