Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են: Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է:
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը:
Պատարագի ավարտին հավատացյալները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը: