Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լիվերպուլ»-ը և «Թոթենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են

01:00, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Լիվերպուլ»-ը և «Թոթենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են

Րոպեներ առաջ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները։ «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Պորտու»-ին և ընդհանուր 6։1 հաշվով հաղթանակ տոնելով, դուսր եկավ կիսաեզրափակիչ։ Զուգահեռաբար ընթացող խաղում գերլարված պայքարում «Թոթենհեմ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ին հյուրընկալվելիս, պարվեց 3։4 հաշվով։ Հանդիպման ավելացված 3-րդ րոպեին Սթերլինգը գրավեց մրցակցի դարպասը, ինչը նշանակում էր, որ «Մանչեսթր Սիթի»-ն կշարունակի պայքարը կիսաեզրափակչում, սակայն մրցավարը, օգտվելով տեսակրկնության VAR համակարգից, խաղից դուրս վիճակ արձանագրեց և հանդիպումն ավարտվեց 4։3 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթր Սիթի»-ի։ Թիմերի 1-ին հանդիպումը ավարտվել էր «Թոթենհեմ»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով, այդ պատճառով էլ, մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիվ, «Թոթենհեմ»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

3341 | 0
Facebook