Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ կարող հասկանալ, թե ինչ պատճառով թեկնածությունը չպետք է բավարար ձայն ստանա խորհրդարանում». Հակոբ Բադալյան

19:25, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Չեմ կարող հասկանալ, թե ինչ պատճառով թեկնածությունը չպետք է բավարար ձայն ստանա խորհրդարանում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Սարգսյանը որոշել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրել Գերմանիայում իրավագիտական հիանալի կրթություն ունեցող և կարիերա արած Գոռ Հովհաննիսյանին, որը հենց Սահմանադրական իրավունքի մասնագետ է: Թեկնածության հիանալի ընտրություն: Մի քանի օր առաջ գրել էի, որ չեմ կարող հասկանալ, թե ինչ պատճառով Արմեն Սարգսյանը պետք է բաց թողնի էդ թեկնածությունը: Հիմա էլ գրում եմ, որ չեմ կարող հասկանալ, թե ինչ պատճառով թեկնածությունը չպետք է բավարար ձայն ստանա խորհրդարանում»:

3112 | 0
Facebook