Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը լցվել են կարճևանցիների այգիները

20:05, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը լցվել են կարճևանցիների այգիները

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին՝ պահանջելով լուծում տալ կոմբինատի կողմից իրենց հողատարածքների պարբերաբար աղտոտման խնդրին, տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը:

Նամակներում ասված է, որ «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի հանիքց դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերը սխալ ջրահեռացման հետևանքով Կարճևան գետի հունով հոսում, լցվում են կարճևանցիների այգիները, թունավորում հողը՝ դարձնելով անպիտան, իսկ բերքը՝ վնասակար առողջության համար: Այդ կեղտաջրերից հողի վրա առաջանում է ծանր մետաղներ պարունակող հաստ շերտով նստվածք:

ԷկոԼուրի հետ զրույցում Կարճևանի բնակիչը հայտնել է, որ արդեն երկար ժամանակ է իր և համագյուղացիների այգիներն ու բանջարանոցները աղտոտվում են հանքավայրի պատից դուրս եկող հանքի ջրերով: «Հանքի թունելից ջրահեռացման ռետինե խողովակ է դուրս գալիս դեպի «Դյուզ» կոչվող ձորը: Կեղտաջրերը թափվում են անմիջապես ձորի մեջ: Բայց այդ` մոտ 2 կմ-անոց խողովակն ինչ-որ տեղ վնասված է: Արդյունքում կեղտաջրերը լցվում և աղտոտում են գյուղի հողերը»:

Փետրվարի 26-ին բնակիչները նամակով դիմել են Մեղրիի քաղաքապետին: Տեղյակ են, որ քաղաքապետարանից դիմում է գնացել կոմբինատի ղեկավարությանը, որը դեռևս անարձագանք է մնացել: Մարտի 5-ին նամակ են ուղարկել «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան»-ի գլխավոր տնօրենին: Առ այսօր այդ նամակը նույնպես անարձագանք է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
1202 | 0
Facebook