Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հակոբ Կարապետյանը՝ «Մոնումենտ»-ի դղյակներն ապամոնտաժելու մասին

12:40, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Հակոբ Կարապետյանը՝ «Մոնումենտ»-ի դղյակներն ապամոնտաժելու մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանը չի՞ պատրաստվում ապամոնտաժել նաև «Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ասել է․ ««Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ինչքանով մեզ դուր գան կամ չգան, գրանցված են որպես սեփականություն։ Որևէ գործընթաց սկսելուց առաջ ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը, տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել. զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Օպերայի տարածքում քաղաքապետարանը սրճարաններն ապամոնտաժելու աշխատանքներ է իրականացնում։ Այսօր երրորդ օրն է։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով, դա կտևի մոտավորապես 8 օր։

| | |
4827 | 2
Facebook