Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին». Բաբկեն Թունյան

18:55, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%։

Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային կետի չափով, իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել 1.3 տոկոսային կետի չափով։

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2018 թվականին կազմել է 2 021 808 դրամ կամ 4 186 դոլար։

Ըստ եռամսյակների դիտարկումը (յուրաքանչյուր եռամսյակը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ) ցույց է տալիս, որ 3-րդ եռամսյակում կտրուկ դանդաղումից հետո տնտեսական աճի տեմպը 4-րդ եռամսյակում արագացել է մինչև 3.4%։

2018թ. 1-ին եռամյակ՝ 9.9%

2018թ. 2-րդ եռամյակ՝ 7.4%

2018թ. 3-րդ եռամյակ՝ 2.5%

2018թ. 4-րդ եռամյակ՝ 3.4%»:

2818 | 0
Facebook