Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփին մտադիր են դատի տալ՝ արտակարգ դրություն սահմանելու համար

15:30, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Թրամփին մտադիր են դատի տալ՝ արտակարգ դրություն սահմանելու համար

Սպառողների իրավունքների պաշտպանության Public Citizen ոչ առևտրային կազմակերպությունը մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայց ներկայացնել Վաշինգթոնի դաշնային շրջանային դատարան՝ կապված երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն սահմանելու հետ, հաղորդում է BuzzFeed-ը:

Հայցում ասվում է, որ արտակարգ դրություն սահմանելով՝ ԱՄՆ նախագահը չարաշահում է իշխանությունը, արտակարգ դրության մասին դաշնային օրենքները, և որ այդ որոշումը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին:

«Իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա կառուցված մեր սահմանադրությունը չի ենթադրում արտակարգ դրության սահմանում և գործադիր իշխանության միակողմանի գործողության թույլտվություն»,- ասվում է փաստաթղթում:

Պարբերականը նշում է, որ դա առաջին հայցն է, որը վիճարկում է սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին Թրամփի որոշումը: Տվյալ որոշումը Թրամփը ստորագրել էր նախօրեին:

7025 | 0
Facebook