Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն ԱՄՆ-ում. առնվազն 5 զոհ կա (տեսանյութ)

11:10, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Հրաձգություն ԱՄՆ-ում. առնվազն 5 զոհ կա (տեսանյութ)

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Henry Pratt ընկերության գործարանի տարածքում: Կրակ բացողը 45-ամյա Հարի Մարթինն է: Ենթադրվում է, որ նա ընկերության աշխատակից է: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն:

Նա կրակ է բացել նաև միջադեպի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ՝ օգտագործելով լազերային ատրճանակ: Ոստիկանության 5 աշխատակից վիրավոր է, հրաձիգը լիկվիդացված է:

11101 | 0
Facebook