Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել». Արթուր Միքայելյանը բաց նամակ է հղել ՀԱՕԿ-ին

15:10, չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ.
«Խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել». Արթուր Միքայելյանը բաց նամակ է հղել ՀԱՕԿ-ին

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը բաց նամակ է հղել ՀԱՕԿ-ին․ «Հարգելի հայրենակիցներ, հուրախություն բոլորիս տեղեկացնում եմ, որ հունվարի 26-ից 28-ին Աշոցքում անցկացվեցին, կարելի է ասել, խոշոր դահուկային տոնահանդես և դահուկային սպորտի ու տուրիզմի կենտրոնի բացմանը նվիրված մրցումներ: Կենտրոնը կառուցվել է և մրցումները կազմակերպվել են Եվրոմիության, ինչպես նաև ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից... Սակայն ինչո՞ւ ՀՀ օլիմպիական կոմիտեն չէր բարեհաճել ներդնել և ոչ մի լումա՝ ունենալով շատ հարուստ նախագահ … ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիան, տալով օլիմպիական խաղերի բազմաթիվ մասնակիցներ, միջազգային խոշորագույն մրցումների հաղթողներ եվ մրցանակակիրներ, անտեսված է ՀԱՕԿ- ի կողմից: Հարց է ծագում ՝ այդ դեպքում մեզ պետք ե՞ն այդպիսի համագործակցություն, ղեկավար ու աշխատակազմ, թե՞ իրենք արդեն լուսնի վրա են իրենց զգում: Օգտվելով առիթից, մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն և բոլոր - բոլոր նրանց, ովքեր թե՛ կամավոր, թե՛ ինչ որ կերպ օգնեցին մեզ: Շնորհակալություն, ես խոնարհվում եմ Ձեր առջև, իսկ էն կեղծ կազմակերպություններին, որոնք անուն են հանել, իբրև թե օգնում են և աշխատում հանուն սպորտի, խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել, ապրել հանուն գործի ու հրավիրում եմ հանդիպման՝ մեր մաքուր ձնե գորգի վրա․․․»։

4593 | 1
Facebook