Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջավախահայերը բացել են ճանապարհը. վաղը նրանք կհանդիպեն ՀՀ կառավարության անդամների հետ

20:45, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ջավախահայերը բացել են ճանապարհը. վաղը նրանք կհանդիպեն ՀՀ կառավարության անդամների հետ

Հայ-վրացական սահմանին ժամեր տևած բողոքի ցույցը դադարեցվել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցուցարարների՝ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը ինտեսիվ կապի մեջ է Հայաստանի կառավարության և սահմանին բողոքի ակցիա անցկացնող Ջավախքի բնակիչների հետ:

«Մենք ներկայացրել ենք խնդիրը, և բացատրեցինք իրավիճակը, որ արդեն բազմաթիվ մարդիկ կան, որոնց անձնագրերը վերցրել են և նրանք այս պահի դրությամբ Հայաստանից դուրս չեն կարող գալ: Մեզ դիմել են մոտավոր 10-15 հոգի, բայց մենք գիտենք որ այդ թիվը ավելի մեծ է, հազարների խնդիր է»- Jnews.ge-ի հետ հեռախոսազրույցում ասել են ցուցարարները:

3645 | 1
Facebook