Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի

09:55, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի

Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

ТАСС-ը հայտնում է՝ երկրաշարժի հետևանքով կա 553 տուժած:

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի
9899 | 0
Facebook