Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են ավտովթարից զոհված զինծառայողների անունները

16:10, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնի են ավտովթարից զոհված զինծառայողների անունները

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հաղորդել այսօր Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մասին:

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.
     1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
     2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
     3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
     4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
     Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:

16786 | 1
Facebook