Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ֆիննախը հրապարակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական ցանկը

10:30, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ ֆիննախը հրապարակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական ցանկը

Երկուշաբթի Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներն անդրադարձել են Iran Air ավիափոխադրողի, պետական IRISL նավափոխադրող ընկերության, իրանական 50 բանկերի և դրանց մասնաճյուղերի վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել ավելի քան 700 ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինքնաթիռներ և նավեր, ինչպես նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

«Պատժամիջոցներն ուղղված են Իրանի իշխանությունների, այլ ոչ թե ժողովրդի դեմ»,- ասված է ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի սահմանափակող միջոցներն անդրադառնում են նաև Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների, ընկերությունների, ֆիզիկական անձանց վրա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նշել է այն երկրները, որոնք ժամանակավորապես կարող են չհետևել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Ցուցակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիան. բոլոր նրանք իրանական նավթ են ներմուծում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցներն ու ԱՄՆ-ին կստիպի զղջալ:

8844 | 0
Facebook