Թբիլիսիում նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ «Ո՛չ Միշային» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել:
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների առավելագույն մոբիլիզացման մասին, որպեսզի թույլ չտան Սաակաշվիլիի՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության վերադարձը:
Բողոքի ցույցերին մասնակցել են շոուբիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցները:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Զուրաբիշվիլին հավաքել է անհրաժեշտ 50%-ից պակաս ձայն՝ 38,64%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73%-ը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: