Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչքան իշխանության հանդեպ քննադատական մոտեցումը շատանա, այնքան նշանակում է, որ հեղափոխությունը հաղթում է«. Արա Պապյան

10:15, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչքան իշխանության հանդեպ քննադատական մոտեցումը շատանա, այնքան նշանակում է, որ հեղափոխությունը հաղթում է«. Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմանք Կապանի ընտրությունների արդյունքները ներկայացնում են որպես Նիկոլ Փաշինյանի պարտություն: Ընդհակառակն, դա Նիկոլի և մեր բոլորիս հաղթանակն է:

Երբ ՏԻՄ ընտրություններում կարող է պարտվել իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ նշանակում է երկիրը ապաքինման ընթացքի մեջ է:

Ինչքան իշխանության հանդեպ քննադատական մոտեցումը շատանա, այնքան նշանակում է, որ հեղափոխությունը հաղթում է:

Կեցցե ժողովրդական հեղափոխությունը:
     Կորչեն ամբողջատիրական վարչակարգերը»:

3793 | 0
Facebook