Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ». Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր (տեսանյութ)

19:40, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ». Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր (տեսանյութ)

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Նուբարաշենի աղբավայր կատարած իր այցելության մասին: «Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչպես նախկինում: Վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում»,- ասել է նա:

7762 | 0
Facebook