Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թալանչիներին, ատկատչիկներին բերեցին, մտցրեցին իշխանության մեջ, հիմա նեղվում են». Ստյոպա Սաֆարյան

15:55, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Թալանչիներին, ատկատչիկներին բերեցին, մտցրեցին իշխանության մեջ, հիմա նեղվում են». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ, էլ, թե ինչ գրեմ ու որ ասվածին արձագանքեմ: Իրենք ապաքաղաքական տարրերին բերեցին քաղաքականություն, հիմա նեղվում են ու գտնում, որ քաղաքական գործիչները պետք է քաղաքականությամբ զբաղվեն: Թիկունքից խփողներին բերեցին իրենց թիկունքում կանգնեցրեցին, հիմա չեն հասկանում, թե ով և որտեղից է հարվածել: Թալանչիներին, ատկատչիկներին բերեցին մտցրեցին իշխանության մեջ, հիմա նեղվում են, թե ինչու է ողջ պատասխանատվությունը մնացել 2-3 մարդու վրա, որոնք դրան մասնակից չեն եղել: Ամեն ընտրությունից հետո «պարտվածներս»՝ ես և այլոք հայտարարում էինք, որ մեզ չեք պարտության մատնել, երկրին, ժողովրդին ու պետությանն եք պարտության մատնել այդպիսի մարդկանց իշխանություն, ԱԺ բերելով, չթողնելով, որ քաղաքական կյանքը մրցակցային լինի ու իշխանությունը ձևավորվի ժողովրդի կողմից, մրցունակ քաղաքական մարդկանցով ու ուժերով: Ու այն ժամանակ էլ յուրօրինակ սև-սպիտակ էր՝ ՀՀԿ և մնացյալ: Չեմ ուրախանում, չեմ չարախնդում: Սա ուրախանալի վիճակ չէ: Ամայացած քաղաքական դաշտով ուրախանալը իմը չէ, ոչ էլ նորմալ մարդկանցը: Ուղղակի այս օրվա մասին շատ շուտ էր պետք մտածել»:

13557 | 4
Facebook