Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ բերեցին քաղաքական դաշտն ապականած «Գագիկ Ծառուկյան» տխրահռչակ պրոեկտը, այն ժամանակ չէին մտածո՞ւմ...». Հմայակ Հովհաննիսյան

14:05, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Երբ բերեցին քաղաքական դաշտն ապականած «Գագիկ Ծառուկյան» տխրահռչակ պրոեկտը, այն ժամանակ չէին մտածո՞ւմ...». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ որ այն նույն մարդիկ, ովքեր այսօր կոկորդիլոսյան արցունքներ են թափում վրա հասնող աղետի կապակցությամբ, հոկտեմբերի 27-ից հետո վերաձևեցին քաղաքական դաշտն իրենց քիմքին հարիր և առաջ բերեցին քաղաքական դաշտն ապականած «Գագիկ Ծառուկյան» տխրահռչակ պրոեկտը, այն ժամանակ չէի՞ն մտածում այդ իրենց «քաղտեխնոլոգիաների» հետևանքների մասին: Իրենք են, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, գցել Հայաստանը հեղափոխական ցնցումների հորձանուտ: Հիմա վիզները գիլյոտինի դանակի տակ հայտնվելուց առաջ նոր են հասկացել այն, ինչի մասին ես նրանց վաղուց եմ զգուշացրել...»:

6514 | 2
Facebook