Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Մոսկվայում իրենց հորը դաժանաբար սպանած հայ աղջիկները պնդում են, թե նա փորձել է բռնաբարել իրենց

23:20, երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ.
Մոսկվայում իրենց հորը դաժանաբար սպանած հայ աղջիկները պնդում են, թե նա փորձել է բռնաբարել իրենց

Օրերս Մոսկվայում դաժան սպանություն է տեղի ունեցել հայերի ընտանիքում: Ընտանիքի 3 դուստրերը, 17, 18 և 19 տարեկան, սպանել են իրենց հորն, ով, դուստրերի պնդումների համաձայն, սադիստ ու բռնակալ է եղել: Աղջիկները դանակի մոտ 40 հարված են հասցրել հորը, ընդ որում, 35 հարված հասցրել է կրտսեր դուստրը՝ Մարիան: Նա ծնվել է 1999 թվականին: Դանակի հարվածներից մեկը դիպել է հենց սրտին:

Ըստ լուրերի՝ աղջիկները դանակահարել են, երբ հայրը քնած է եղել: Աղջիկներից մեկը ազդրի վնասվածքով հիվանդանոցում է: Նա պնդում է, որ դեպքից առաջ հայրն է դանակով հարվածել:

Ըստ ռուսական Life-ի՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը թմրանյութեր է օգտագործել, ծաղրել է դուստրերին, անգամ փորձել է բռնաբարել նրանցից մեկին: Որդին սակայն, ով 16 տարեկանից տանը չի ապրում, չի հավատում քույրերի պնդումներին, ասելով, թե նրանք միտումնավոր են սևացնում իր հորը: Նա նաև չի մանրամասնում, թե ինչու է հայրը տնից վռնդել իրենց մորը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդու Audi Q7 մեքենայում հայտնաբերել են երկու կիլոգրամ մաքուր հերոին, արբալետ, որսորդական հրացան, երեք օդաճնշիչ ատրճանակ, ազդանշանային ատրճանակ, «Ուդար» գազային ատրճանակ։

Աղջիկներն այժմ ձերբակալված են, թեև նրանցից միջնեկին, հնարավոր է, ազատ արձակեն, քանի որ ապացույցներ կան, որ նա մասնակցել է սպանությանը:

| | |
24136 | 1
Facebook